Թրամփը նշել է, թե ինչ դեր են ունեցել դեմոկրատները Կապիտոլիումի գրոհի հարցում

449

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներին կոչ է արել հետաքննել իրենց սեփական գործողությունները, որոնք, նրա կարծիքով, հանգեցրել են Կապիտոլիումի գրոհին այս տարվա հունվարին, գրում է Daily Mail-ը։

Սպիտակ տան նախկին ղեկավարը կոչ է արել հետաքննել նաև իր կողմնակից Էշլի Բեբիթի մահվան հանգամանքները, որին գրոհի ժամանակ գնդակահարել էր Կապիտոլիումի պահակազորը։

Բացի այդ, Թրամփն ուշադրություն է հրավիրել նախագահական ընտրություններում ձայների հաշվարկի ժամանակ կատարված «խարդախությունների» հետաքննության բացակայության վրա։ Նրա կարծիքով՝ հենց ընտրության արդյունքների կեղծումն է Վաշինգտոնում հունվարին տեղի ունեցած անկարգությունների պատճառ դարձել։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԿորեական հեռուստաալիքը ներողություն է խնդրել օլիմպիական սկզբունքները խախտելու համար
Հաջորդ հոդվածըԳիտնականները պարզում են աշխարհում բնական աղետների առաջացման պատճառները