Թրամփին կանչել են ցուցմունք տալու նախկին պոռնոդերասանուհուն վճարելու գործով

253

Նյու Յորքի շրջանային դատարանը ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին կանչել է ցուցունք տալու նախկին պոռնոդերասանուհի և մերկապարուհի Ստեֆանի Քլիֆորդին (հայտնի է Սթորմի Դենիելս կեղծանունով) վճարելու գործով, ինչը կարող է նշանակել, որ մոտ ժամանակներս քաղաքական գործչին մեղադրանք կներկայացվի, հաղորդել է The Neyw Yirk Times թերթը՝ հղում անելով աղբյուրներին։

Աղբյուրների տվյալներով՝ շրջանային դատավորի գրասենյակը նախկին նախագահի փաստաբաններին հայտնել է, որ Թրամփին կարող են քրեական մեղադրանքներ ներկայացվել այն բանի համար, որ նա Սթորմի Դենիելսին վճարել է ՝ իր հետ կապը լռության մատնելու համար։ Դատախազությունը Սպիտակ տան նախկին ղեկավարին առաջարկել է ցուցմունք տալ եկող շաբաթ։ Ինչպես նշում է պարբերականը՝ Թրամփը կարող է հրաժարվել, իսկ նրա փաստաբանները դատախազի հետ ինքնուրույն կհանդիպեն և կքննարկեն հնարավոր մեղադրանքները։ Եթե այդ մեղադրանքները ներկայացվեն, դա կդառնա առաջին մեղադրական ակտը ԱՄՆ նախկին նախագահի նկատմամբ և կազդի 2024 թ․ նախագահական պաշտոնը կրկին զբաղեցնելու նրա շանսերի վրա։

«Շրջանային դատախազի սպառնալիքը՝ նախագահ Թրամփին մեղադրանք ներկայացնելու վերաբերյալ, պարզապես խելագարություն է։ Դա խայտառակություն է դեմոկրատ-դատախազների և Նյու Յորքի համար»,- ասել է Թրամփի ներկայացուցիչը։

Ինչպես ավելի վաղ հաղորդել է The Wall Street Journal թերթը, Թրամփի նախկին իրավաբան Մայքլ Քոենը ԱՄՆ-ում 2016 թ․ նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններից մեկ ամիս առաջ Դենիելսին 130 հազար դոլար է վճարել, որպեսզի նա գաղտնի պահի քաղաքական գործչի հետ 2006 թ․ եղած իր մտերմիկ կապը։ Քոենն ինքը խոստովանել էր, որ Քլիֆորդին վճարել է սեփական գրպանից, առանց Թրամփի գիտության։ Քլիֆորդը հայց է ներկայացրել Թրամփի և Քոենի դեմ՝ այդ տեղեկությունը թաքցնելու իր պարտավորության վերաբերյալ պայմանագիրը չեղարկելու պահանջով։ Վերջինս նաև նրանց մեղադրում է իրեն վարկաբեկող տեղեկություններ տարածելու համար։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱՄՆ-ն պաշտպանում է Ուկրաինայի հարցով ՄՔԴ-ի հետաքննությունը
Հաջորդ հոդվածըՄասքը մտադիր է Թեքսասում սեփական քաղաքy կառուցել