Մասքը մտադիր է Թեքսասում սեփական քաղաքy կառուցել

278

Իլոն Մասքը մտադիր է սեփական քաղաքը կառուցել վերջերս Թեքսաս նահանգի Օսթին քաղաքից ոչ հեռու ձեռք բերած տարածքում, հինգշաբթի հաղորդել է The Wall Street Journal  թերթը՝ հղում անելով աղբյուրներին։

Ըստ այդմ՝ Մասքը և նրա ընկերության աշխատողները գործարարի գաղափարը նկարագրել են որպես յուրօրինակ թեքսասյան ուտոպիա Կոլորադո գետի երկայնքով, որտեղ  աշխատակիցները կարող են ապրել և աշխատել։

Ինչպես հաղորդել են թերթի զրուցակիցները, պլանավորված քաղաքը  Թեքսասում հարում է Մասքի SpaceX  և Boring Company ընկերությունների շենքերին։ Այնտեղ արդեն տեղակայվել են  մի խումբ մոդուլային տներ, լողավազան, բացօթյա մարզական գոտի և մարզասրահ։ Մասքի գլխավոր օգնականներից մեկը՝ Boing Company-ի նախագահ Սթիվ Դևիսը, նշել է, որ գործարարը շատ ավելի լայնածավալ ծրագրեր ունի, այդ թվում՝ կառուցելու լիարժեք մեծ քաղաք։

Թեքսասի օրենսդրության համաձայն՝ քաղաքը գրանցելու դիմում կարելի է ներկայացնել միայն այն բանից հետո, երբ այնտեղ բնակվի գոնե 201 մարդ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԹրամփին կանչել են ցուցմունք տալու նախկին պոռնոդերասանուհուն վճարելու գործով
Հաջորդ հոդվածըՊոլյանսկի․ Կիևին կործանիչներ մատակարարելը ՆԱՏՕ-ի ուղիղ մասնակցություն է հակամարտությանը