Թրամփ-կրտսեր․ Հորս ներկայացված մեղադրանքները ԱՄՆ-ը վերածում են «բանանային հանրապետության»

228

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրանքներ ներկայացնելը Միացյալ Նահանգները վերածում են «բանանային հանրապետության»։

Այսպիսի կարծիք է հայտնել նախկին նախագահի որդին՝ Դոնալդ Թրամփ-կրտսերը։

«Մեր կոռումպացված վերանախավերի համար վտանգ չեն ներկայացնում հանցագործները փողոցներում, որովհետև նրանք անձնական թիկնազոր ունեն։ Նրանց չի մտահոգում, երբ ահաբեկում են սովորական մարդկանց։ Բայց նրանց համար վտանգ է ներկայացնում Թրամփը, դրա համար էլ նրանք պատրաստ են մեզ վերածելու բանանային հանրապետության, որպեսզի նրան կասեցնեն»,- Twitter-ում գրել է քաղաքական գործչի որդին։

Կրտսեր Թրամփը ենթադրում է, որ հորը մեղադրանքներ ներկայացնելը «արմատական տրամադրված ձախերի փորձն է՝ գրոհելու իրենց քաղաքական հակառակորդների վրա», ինչպես նաև «միջամտություն 2024 թ․ ընտրություններին՝ Թրամփին կասեցնելու նպատակով»։ «

Միակ որոշումը՝ դա նրանց կոկորդը խցկելը կլինի և Թրամփին Սպիտակ տուն վերադարձնելը»,- գրել է Դոնալդ Թրամփ-կրտսերը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՃապոնիան կարգելի որոշ ապրանքների արտահանումը ՌԴ
Հաջորդ հոդվածըՆախագահն իր օդանավը տրամադրել է սնանկացած ավիաընկերությունների ուղևորներին