Ճապոնիան կարգելի որոշ ապրանքների արտահանումը ՌԴ

248

Ուկրաինայի շուրջ իրավիճակի կապակցությամբ Ճապոնիայի իշխանություններն ընդլայնել են արտահանման պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ՝ թարմացված պատժացուցակում ընդգրկելով ավիացիայի, տիեզերական ոլորտի, անօդաչու թռչող սարքերի արտադրության, պողպատե և ալյումինե ապրանքների, ֆոտոսարքերի, խաղալիքների, փազլների և ձնագնացների պահեստամասեր, ուրբաթ օրը հայտարարել է երկրի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարարությունը։

Նշվում է, որ Ռուսաստան արտահանելու համար արգելված ապրանքների ցուցակում կլինեն, մասնավորապես, փուչիկները, օդապարիկները, անշարժիչ թռչող սարքերը և դրանց բաղադրամասերը, անկարգելները, ինքնաթիռների համար արգելակման համակարգերը, ցամաքային ավիացիոն նախապատրաստության համար նախատեսված սարքավորումները, ԱԹՍ-ների պահեստամասերը և հենց ԱԹՍ-ները։ Արգելվում է անվավոր բոլոր խաղալիքների, այդ թվում՝ մանկասայլակների և ավտոմեքենաների, ինչպես նաև մոդելավորման, գլուխկոտրուկների և փազլների հավաքածուների և մակետների արտահանումը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածը«Բարսելոնան» կարող է 100 միլիոն եվրո պահանջել ՈւԵՖԱ-ից
Հաջորդ հոդվածըԹրամփ-կրտսեր․ Հորս ներկայացված մեղադրանքները ԱՄՆ-ը վերածում են «բանանային հանրապետության»