‘Ժիրինովսկին ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին խորհուրդ է տվել զսպել Պոռոշենկոյին’

1155

ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն կարող են կանգնեցնել արյունահեղությունն Ուկրաինայում, հաղորդել է լիբերալ-դեմոկրատների կուսակցության պաշտոնական կայքը:

«Եթե ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն ՝ որպես պետություն և որպես միջազգային ռազմաքաղաքական կազմակերպություն, ազնիվ են, ապա կարող են զսպել Պոռոշենկոյին, որը կատարում է նրանց կամքը, նրանց սցենարը»,- նշել է Ժիրինովսկին:

Նրա կարծիքով՝ Կիևն ընտրել է քաղաքացիական օբյեկտներին հարված հասցնելու «վայրագ» մարտավարությունը՝ Ռուսաստանին հրահրելու նպատակով: «Այդ պետությունը հոգեվարքի մեջ է, հիմա նա սնվում է դրսից, դրա համար էլ առայժմ դիմանում է: Բայց արդեն Ուկրաինա գոյություն չունի, այն փլուզվել է»,- հայտարարել է ՌԼԴԿ առաջնորդը: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Եգիպտոսում բախումների արդյունքում զոհվել է 16 մարդ’
Հաջորդ հոդվածը’16 տարի հետո Լոնդոնի բնակչության կեսը ներգաղթյալներ կլինեն’