’16 տարի հետո Լոնդոնի բնակչության կեսը ներգաղթյալներ կլինեն’

895

Ըստ Times-ի՝ 16տարի հետո Լոնդոնի բնակչության կեսը ներգաղթյալներ կլինեն: 1971 թվականից բրիտանական մայրաքաղաքում նրանց թիվը ավելի քան կրկնապատկվել է: Այս տարի սպասվում է Մեծ Բրիտանիայից դուրս ծնվածների ռեկորդային հոսք, իսկ մինչև 2031 թ. նրանց թիվը կարող է հասնել 5 միլիոնի՝ Լոնդոնի ընդհանուր բնակչության 10 միլիոնի դեպքում:

Լոնդոնի բնակչությունն աճում է ի հաշիվ արտասահմանցիների, այլ ոչ թե այնտեղ տեղափոխվող բրիտանացիների, նշվում է թերթի կողմից անցկացված հետազոտության մեջ: Պաշտոնական տվյալների համաձայն, որոնք հրապարակվելու են գալիք ամիս, Լոնդոնի բնակչության թիվը վերջերս հատել է 8,6 միլիոնի սահմանը և հավասարվել մինչ Երկրորդ համաշխարհային պատերազմը եղած թվին: Մինչև 2040 թվականը Լոնդոնի բնակիչների թիվը կկազմի 11 միլիոն:

Այս տվյալները տագնապ են առաջացրել այն կազմակերպություններում, որոնք հանդես են գալիս ներգաղթը խստացնելու  օգտին: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ժիրինովսկին ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին խորհուրդ է տվել զսպել Պոռոշենկոյին’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինան կարող է դիմել Հաագայի դատարան’