‘Ժոզե Մոուրինյո. Այդ հանդիպմանը ամբողջ աշխարհն է սպասում’

745

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ դիմակայությանը եւ շնորհավորել Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիային, որի 150-ամյակը լրանում է հունվարի 16-ին:

«Դա հանդիպում է, որին սպասում եւ ցանկանում է դիտել ամբողջ աշխարհը: «Ռեալն» ընդդեմ «Մանչեսթեր Յունայթեդի»: Ափսոս միայն, որ այդ հանդիպումը եզրափակիչում չի կայանում: Սըր Ալեքսն իր ընկերոջ՝ Մոուրինյոյի դեմ: Մենք գիտենք, որ նրանք կարող են մեզ հաղթել, բայց մենք դրան պատրաստ կլինենք: Կարող եք չկասկածել:

Անգլիայում իմ աշխատանքի տարիներից միայն հրաշալի հիշողություններ են մնացել: Այն ժամանակ ես դեռ երիտասարդ մարզիչ էի եւ առաջին անգամ էի աշխատում Պորտուգալիայի սահմաններից դուրս: Ես Անգլիան պատահական չընտրեցի, այն իմ մեծ կարիերայի մեկնարկի լավագույն վայրն էր: Չեմ կասկածում, որ երբեւիցե կվերադառնամ պրեմիեր-լիգա: Անգլիական ֆուտբոլը ինձ համար շատ բան է նշանակում»,- Մոուրինյոյի խոսքն է մեջբերում Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիային պաշտոնական կայքը:

Նախորդ հոդվածը‘Այս պահի դրությամբ նախագահական ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնի 6 կազմակերպություն’
Հաջորդ հոդվածը‘Freedom House. Հայաստանը՝ նորից մասամբ ազատ ‘