‘ԻԼԻՊ-ը վերանվանվել է «Իսլամական պետություն» խալիֆայություն’

953

Աբու Բաքր ալ-Բաղդադին հռչակվել է Իրաքի հյուսիսում և Սիրիայի արևելքում հայտարարված, այսպես կոչված՝ «Իսլամական պետության» խալիֆ: Նոր կառույցը կոչված է փոխարինելու «Իրաքի և Լևանտի իսլամական պետությանը»: Արմատականների պաշտոնական ներկայացուցիչը հրապարակված ուղերձում իրենց կողմնակիցներից պահանջել է «փամփուշտներով ծակել» նրանց գլուխը, ովքեր կհամարձակվեն մասնատել խալիֆայությունը:

Ավելի վաղ իսլամիստները, գրավելով երկու միլիոնանոց Մոսուլը և Սադամ Հուսեյնի ծննդավայր Թիքրիթը, հայտարարել էին, որ գրոհի են գնում Բաղդադի վրա:

Իրաքի իշխանությունները հավաստիացնում են, որ հակագրոհ են ձեռնարկել Թիքրիթի շրջանում: Բանակի ներկայացուցիչները ընթացքի մեջ գտնվող տեխնիկայի լուսանկարներ են տարածել և տեղեկացրել են, թե զինվորականներին հաջողվել է վերահսկողության տակ առնել քաղաք տանող ճանապարհը և քաղաքի մոտակա մի քանի բնակավայրեր:

Մինչ այդ Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիկին փորհրդակցություններ է անցկացնում կառավարության նոր կազմի վերաբերյալ, որը խոստացել է կազմավորել մինչև հուլիսի 1-ը: Վաշինգտոնի պնդմամբ՝ իրաքյան վերնախավը համաձայնել է իշխանության մեջ ընդգրկել սուննի և քուրդ ներկայացուցիչների: Սակայն առայժմ ընդդիմությունը դժկամությամբ է բանակցում իշխանությունների հետ: Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Ավակով. Դոնեցկում «խաղաղ» պայթեցումներ են. Ազգային գվարդիան պայթեցրել է զինապահեստը’
Հաջորդ հոդվածը‘Ղազախստանյան ամսագրի գլխավոր խմբագրին դատել են Հիտլերին նվիրված համարի պատճառով’