‘ԻԼԻՊ-ի գրոհայինները ջիհադի կոչով դիմել են արևմտյան երկրների մուսուլմաններին ‘

1114

Սուննի ծայրահեղական «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումը համացանցում տեսահոլովակ է տեղադրել՝ «Առանց ջիհադի՝ կյանք չկա»: Իսլամիստները, որոնց մեջ կան Ավստրալիայի և Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ, արևմտյան երկրների մուսուլմաններին կոչ են անում մասնակցել, ինչպես իրենք են անվանում՝ «սրբազան պատերազմին» Իրաքում և Սիրիայում: Գրոհայինները հանդիսատեսին են դիմում արաբերենով և անգլերենով:

Սիրիայում և Իրաքում արևմտյան երկրներից վարձկանների մասին տվյալները մտահոգում են եվրոպական պետությունների ղեկավարներին: Այսպես, Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ իրավիճակը Սիրիայում և Իրաքում շատ վտանգավոր է, քանի որ այնտեղ մեկնող գրոհայիններն ի վերջո փորձելու են վերադառնալ Մեծ Բրիտանիա:

Իսլամիստները կարճ ժամանակում գրավել են Իրաքի զգալի մասը: Այդ պետության կառավարությունը դիմել է ԱՄՆ-ին՝ խնդրելով օդային հարվածներ հասցնել ծայրահեղականների դիրքերին: Պենտագոնը հայտարարել է գրոհայինների դիրքերը հայտնաբերելու նպատակով հետախուզական թռիչքներն ավելացնելու մասին՝: Փոխանցում է euronews-ը:

 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ը դատական սխալի համար կվճարի 40 մլն դոլար’
Հաջորդ հոդվածը‘Դավիթ Բաբայան. Սարսանգի հարցն աստիճանաբար մտնում է Ղարաբաղի և Ադրբեջանի հարաբերությունների օրակարգ’