Ինդիան Ուելս․ Աշխարհի առաջին ռակետը դուրս եկավ կիսաեզրափակիչ

272

ԱՄՆ-ի Ինդիան Ուելս քաղաքում անցկացվող թենիսի կանանց WTA-1000 մրցաշարում աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկը դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Լեհ թենիսիստուհին քառորդ եզրափակիչում մրցեց աշխարհի 83-րդ ռակետ, ռումինացի Սորանա Կիրստյայի հետ եւ առավելության հասավ 6:2, 6:3 հաշվով։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 22 րոպե։

Եզրափակիչի ուղեգրի համար Շվյոնտեկը կմրցի Ղազախստանի ներկայացուցիչ Ելենա Ռիբակինայի հետ, որը 7:6 (7:4), 2:6, 6:4 հաշվով հաղթել է չեխ Կարոլինա Մուխովային։

Նախորդ հոդվածըՍի Ձինպինը մարտի 20-22-ին կայցելի Ռուսաստան
Հաջորդ հոդվածըԻնդիան Ուելս․ Ալկարասը հաղթեց Օժե-Ալյասիմին եւ կիսաեզրափակիչում է