‘Ինչու է ժպտում ԱՄՆ դեսպանը Սաակաշվիլիի ելույթի ժամանակ’

1127

Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը պարզաբանումներ է տվել ամերիկյան «Բալքլի» նավում Սաակաշվիլիի ելույթի ժամանակ դիվանագիտական առաքելության ղեկավար Ռիչարդ Նորլանդի դեմքին հայտնված ժպիտի մասին, հաղորդում է «Грузия Online»-ը: «Շատ ափսոս, որ ոմանք փորձել են սխալ մեկնաբանել Նորլանդի դեմքի արտահայտությունը: Դեսպանը ժպտացել է, որովհետև այդ ներկայանալի միջոցառմանը արարողակարգով նախատեսված իրավիճակը վերականգնելու նրա ջանքերն ապարդյուն են անցել»,- հայտարարել է դեսպանատունը՝ նաև ընդգծելով, որ ԱՄՆ ռազմածովային նավատորմի այցը Վրաստան, «չնայած ամեն ինչին՝ հաջողված էր»:

«Բալքլին» Բաթումի նավահանգիստ է ժամանել օգոստոսի 10-ին: Իսկ օգոստոսի 11-ին այնտեղ պաշտոնական ընդունելություն է եղել, որին մասնակցել են Վրաստանի առաջին դեմքերը՝ նախագահը և վարչապետը: Ինչպես հաղորդվել է՝ Սաակաշվիլին  և Իվանիշվիլին լեզվակռվի մեջ են մտել՝ 2008 թ. Հարավային Օսիայի պատերազմի առնչությամբ:

Ընդունելության տեսագրության մեջ երևում է, որ Սաակաշվիլիի ելույթի ժամանակ Իվանիշվիլին և ԱՄՆ դեսպանն իրար հետ շշուկով ինչ-որ բառեր են փոխանակում: Ընդ որում՝ կառավարության ղեկավարը ցույց է տալիս Սաակաշվիլիին ու ժպտում: Ականատեսների վկայությամբ՝ երբ նախագահը պատմել է Ռուսաստանի հանդեպ վերաբերմունքի և օգոստոսյան պատերազմի մասին, Նորլանդը նույնպես սկսել է ժպտալ, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Պուտինը դրվատել է Բաքվի իշխանություններին ռուսերենի տարածումը խթանելու համար’
Հաջորդ հոդվածը‘EK-76300 երկաթե «թռչունը». անավարտ թռիչք’