‘Ինչ է անում Սերժ Սարգսյանը Վիլնյուսում’

1530

Աշխատանքային այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող Սերժ Սարգսյանն այսօր Վիլնյուսում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության և Արևելյան գործընկերության առաջնորդների հանդիպմանը: ԵԺԿ-ի նախաձեռնած հանդիպման նպատակն է Արևելյան գործընկերության պետությունների ղեկավարների գագաթնաժողովին ընդառաջ քննարկել գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին և օրակարգին, ինչպես նաև Վիլնյուսի գագաթնաժողովից հետո ԵՄ-ի ու Արևելյան գործընկերության երկրների միջև հարաբերություններին և հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր: Երեկոյան Սերժ Սարգսյանը կմասնակցի Լիտվայի Նախագահի անունից Արևելյան գործընկերության գագաթնաժողովին մասնակցող պետությունների և կառավարությունների ղեկավարների պատվին տրվող պաշտոնական ճաշին: Վաղը` նոյեմբերի 29-ի առավոտյան կմեկնարկի Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթնաժողովը:

Ի դեպ, նախագահականից ուղարկված բոլոր լուսանկարներում Սերժ Սարգսյանը ոտքի վրա է: Ըստ երեւույթին, Սարգսյանն ամեն կերպ ջանում է ոտքի կանգնած մնալ, որպեսզի հանկարծ Վիլնյուսում էլ սեղանի շուրջ քննարկման ժամանակ չքնի, ինչպես որ դա եղավ Մինսկում, ինչը արձանագրվեց ռուս լրագրողների կողմից

Նախորդ հոդվածը‘ԿԺԴՀ-ն երկու տարում ավելի քան 500 միլիոն դոլար է ծախսել առաջնորդներին փառաբանելու վրա’
Հաջորդ հոդվածը‘Ավստրալացի քաղաքապետը Ջասթին Բիբերին առաջարկել է մաքրել պատի վրայի գրաֆիտին’