Ինտենսիվ փոխհրաձգություն հայ–ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ

1190

Նոյեմբերի 14-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրեջանական ԶՈՒ ստորաբաժանումները փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ։

Սկսվել է ինտենսիվ փոխհրաձգություն։ Հայ դիրքապահները կանխել են հակառակորդի փորձերը՝ դիրքավորվել այդ տարածքում։

Իրադրությունը դեռևս շարունակում է լարված մնալ։

Ներկա պահին, ռուսական կողմի միջնորդությամբ, ընթանում են բանակցություններ՝ իրադրության հանգուցալուծման ուղղությամբ։ Հայկական կողմից տուժածներ չկան։

Պաշտպանության նախարարությունը պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի իրադրության հետագա զարգացումների վերաբերյալ։

ՀՀ պաշտպանության նախարարություն

Նախորդ հոդվածըԼիզա Ճաղարյան. Ձեռքս քարացել է ցավի վրա, Վանո
Հաջորդ հոդվածըԸնթանում են բանակցություններ իրադրության հանգուցալուծման նպատակով