«Ինտերի» տնօրեն․ Պայմանագիր ենք կնքել Մխիթարյանի հետ

289

Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերը» պայմանագիր է կնքել «Ռոմայից» հեռացած Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ։

«Կարող եմ հաստատել, որ պայմանագիր ենք կնքել Հենրիխ Մխիթարյանի հետ»,- «Ինտերի» գործադիր տնօրեն Ջուզեպե Մարոտայի խոսքը մեջբերում է twitter.com/FabrizioRomano-ն։ Այլ մանրամասներ ակումբը պաշտոնապես դեռ չի հրապարակել։

Իտալական մամուլը գրել էր, որ «Ինտերը» երկու տարվա պայմանագիր կկնքի 33-ամյա ֆուտբոլիստի հետ եւ կվճարի տարեկան 3,5 միլիոն եվրո աշխատավարձ։

Նախորդ հոդվածը«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Արսենալը» ցանկանում են ձեռք բերել «Ռոմայի» հարձակվողին
Հաջորդ հոդվածըՌայան Գիգզը հեռացավ Ուելսի հավաքականից