«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Արսենալը» ցանկանում են ձեռք բերել «Ռոմայի» հարձակվողին

286

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Արսենալը» հետաքրքրված են իտալական «Ռոմայի» 24-ամյա անգլիացի հարձակվող Թեմի Աբրահամի ծառայություններով, հաղորդում է Corriere dello Sport-ը։

Անցած ամռանը հռոմեական ակումբը Թեմի Աբրահամի համար «Չելսիին» վճարել է 40 միլիոն եվրո։ Իտալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի հետ Աբրահամը մասնակցել է 52 հանդիպման, խփել 26 գոլ։

Հաջորդ ամռանը «Չելսին» իրավունք կունենա 80 միլիոն եվրոյով վերադարձնել Թեմի Աբրահամին։

Transfermarkt.com-ը նրա տրանսֆերային արժեքն այժմ գնահատում է 50 միլիոն եվրո։

Նախորդ հոդվածըԵՄ Խորհուրդը մեկ տարով երկարացրել է Ղրիմի դեմ պատժամիջոցները
Հաջորդ հոդվածը«Ինտերի» տնօրեն․ Պայմանագիր ենք կնքել Մխիթարյանի հետ