Իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է

679

Օգոստոսի 3-ի լույս 4-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ մարտավարական իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է: Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները որոշ հատվածներում խախտել են հրադադարի ռեժիմը’ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ:

ՊԲ ստորաբաժանումների կողմից կորուստներ չկան:

Վիրավորում ստացած 19 զինծառայողներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր, որոնցից մեկինը’ ծայրահեղ ծանր: Մյուս վիրավորների վիճակը բավարար է:

Ռուսական զորակազմի հրամանատարության միջնորդությամբ շարունակում են քայլեր ձեռնարկվել իրավիճակի կայունացման ուղղությամբ:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Նախորդ հոդվածըՉԼ․ «Փյունիկը» պարտվեց «Ցրվենա Զվեզդային»՝ 0:5
Հաջորդ հոդվածը«Ինտերը» 50 միլիոն եվրո է պահանջում «Չելսիից» Դյումֆրիսի համար