‘Իրանի նախագահական ընտրություններում առաջատարը ռեֆորմիստ Հասան Ռուհանին է’

992

Իրանի նախագահական ընտրություններում առաջատարը Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նախկին քարտուղար, չափավոր ռեֆորմիստ Հասան Ռուհանին է, հաղորդում են զանգվածային լրատվամիջոցները: Իրանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ իրանական ժամանակով ժամը 10:30-ի դրությամբ հաշվարկվել է 58 764 ընտրատեղամասերից 14 603-ի քվեարկության արդյունքները՝ 8 319768 ձայն, փոխանցում է Trend-ը: Հաշվարի համաձայն՝ Հասան Ռուհանին առջևում է 4 125 032 ձայնով (47%): Երկրորդ տեղում Թեհրանի քաղաքապետ Մոհամադ Բաղեր Քալիբաֆն է՝ 1 341 947 ձայն (14%), երրորդում Սաիդ Ջալիլին՝ 1 056 327 ձայն (13%):

Ընդհանուր առմամբ՝ նախագահական ընտրություններում ձայնի իրավունք ուներ 50 միլիոն մարդ: Մասնակցությունը կազմել է մոտավորապես 75 %, փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Սամվել Ալեքսանյանին վատ բա՞ն է պատահել. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Լուիշ Ֆիգու. Ռոնալդուի կամակորության պատճառը հասկանում եմ’