Իրանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա

488

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին չորեքշաբթի պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա, հաղորդում է Իրանի կառավարության մամուլի ծառայությունը։

«Ռաիսին, որը իր ռուսաստանցի պաշտոնակցի (Վլադիմիր Պուտինի) հրավերով մեկնել է Ռուսաստան՝ տնտեսական, քաղաքական և մշակութային համագործակցության զարգացման նպատակով, մի քանի րոպե առաջ ժամանել է Մոսկվայի օդանավակայան»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նախատեսվում է, որ Իրանի նախագահը հունվարի 19-ին բանակցություններ կանցկացնի Պուտինի հետ։ Հունվարի 20-ին նախատեսվում են Ռաիսիի ելույթները ՌԴ պետդումայում և Մոսկվայի Մայր մզկիթում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածը«Օմիկրոնը» Եվրոպային չի թողնում շունչ քաշել
Հաջորդ հոդվածըԱՄՆ-ն պատերազմի վտանգ է տեսնում