‘Իրանում զանգվածային համաներում է հայտարարվել’

928

Ռամազանի կապակցությամբ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին համաներում է հայտարարել, տեղեկացրել է ISNA գործակալությունը: Իրանի դատական համակարգի ղեկավար Սադիգ Ամոլի Լարիջանին Ռամազանի առիթով դիմել է հոգևոր առաջնորդին՝ խնդրելով համաներում հայտարարել քաղաքական, ռազմական և քաղաքացիական մի շարք հանցանքների գծով: Համաներման մասին որոշումը վերաբերում է նաև այն անձանց, ովքեր դատապարտված են ցմահ ազատազրկման և արդեն բանտում են անցկացրել առնվազն 15 տարի: Համաներման մասին որոշման համաձայն՝ մեկ տարվա ազատազրկման դատապարտված անձինք ազատվում են պատժի մնացած մասը կրելուց: Մեկից հինգ տարի դատապարտվածների ժամկետը կրճատվում է կիսով չափ, իսկ հինգից տասնհինգ տարվա դատապարտվածներինը՝ մեկ երրորդով:

Ռամազանի առթիվ Իրանում համաներում է հայտարարվում յուրաքանչյուր տարի, փոխանցում է Trend-ը:

Նախորդ հոդվածը‘Օգոստոսի 9-ին՝ Վերաքննիչ դատարանի դիմաց բողոքի ցույց՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների’
Հաջորդ հոդվածը‘Նոր մանրամասներ գերեվարված հայ զինվորի մասին’