‘Իրանում ուրանի հարստացման կենտրոնում դիվերսիա է տեղի ունեցել ‘

1090

Իրանի ատոմային էներգիայի գործակալության ղեկավար Ֆերեյդուն Աբասին պարզաբանել է ՄԱԳԱՏԷ-ի նախագահի հնչեցրած այն մեղադրանքները, թե Իրանում գործող ուրանի հարստացման կենտրոնի տարածքում պայթուցչների փորձարկում է իրականացվել:
ՄԱԳԱՏԷ-ի՝ Վիեննայում կայացած կոնֆերանսի ժամանակ Ֆերեյդուն Աբասին հայտարարել է, թե գործակալության չպլանավորված ստուգայցի նախօրեին ուրանի հարստացման կենտրոնում դիվերսիա է կատարվել՝ կենտրոնի տարածքում մի քանի պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով վնասվել է ուրանի հարստացման ստորգետնյա կետի մոտ տանող էլեկտրահաղորդման համակարգը: Սակայն պահուստային էներգիայի շնորհիվ հաջողվել է խուսափել լուրջ հետևանքներից, հաղորդում է Agence France-Presse-ը:

Նախորդ հոդվածը‘Հոկտեմբերին կայանալիք զորավարժության նախապատրաստությունները նորմալ են ընթանում. Արծրուն Հովհաննիսյան ‘
Հաջորդ հոդվածը‘Արքայազն Ուիլյամի տիկնոջ մերկ լուսանկարների պատմությունը հանգուցալուծվեց ‘