‘Իրավապաշտպաններ. ԻՊ գրոհայինները կարող են ավերել Պալմիրան’

997

Սիրիայից ստացվող տեղեկությունների համաձայն՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները ծրագրել են հարձակում գործել Թադմուր քաղաքի վրա, որտեղ գտնվում են հնագույն Պալմիրա քաղաքի ավերակները: Այդ վայրը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Համաշխարհային ժառանգության հուշարձան է ճանաչվել:

Իրավապաշտպանները տագնապ են հնչեցնում ջիհադիստների հարձակման կապակցությամբ, քանի որ սպառնալիքի տակ  է հայտնվել անտիկ դարաշրջանի հուշարձանը, որը ներառում է հնագույն տաճարներ ու փողոցներ:

Իրաքում ԻՊ գրոհայինները ոչնչացնում են հուշարձանները և պայթեցնում հին քաղաքների ավերակները: Համացանցում տեսագրություն էր հայտնվել, որում ԻՊ-ն բուլդոզերներով և պայթուցիկներով  բարբարոսաբար ոչնչացնում է Ասորական կայսրության երբեմնի մայրաքաղաք Նիմրոդը:

Պալմիրան արդեն լուրջ վնասվածքներ է կրել  Սիրիայի քաղաքացիական պատերազմի ընթացքում, երբ այդ շրջանում տեղակայված էին կառավարական զորքերը: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Պատերազմ ընդդեմ տերիերի. Ավստրալիան սպառնում է սպանել Դեփի շներին’
Հաջորդ հոդվածը‘Լատվիայում ուզում են արգելել գեորգիևյան ժապավենները’