‘Իրաքյան զորքերն անցել են հարձակման’

1520

Իրաքցի զինվորականներն սկսել են գրեթե երկու տարի առաջ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայինների կողմից գրավված Մոսուլ քաղաքի ազատագրման գործողությունը:

Զինվորականության ներկայացուցչի խոսքով՝  իրաքյան ուժերն արդեն իրենց վերահսկողության տակ են առել Մոսուլից արևելք գտնվող մի քանի բնակավայրեր:

ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան օդից աջակցում է գրոհին, նշել է Associated Press-ը:

ԻՊ-ն Իրաքի՝ մեծությամբ երկրորդ քաղաք Մոսուլը գրավել է 2014 թ. հունիսին: Քաղաքի նկատմամբ վերահսկողությունը «Իսլամական պետությանը» հնարավորություն է տվել շարժվել դեպի երկրի հյուսիս և արևմուտք և արդյունքում՝ գրավել Իրաքի տարածքի գրեթե մեկ երրորդը:

Մոսուլի վրա գրոհելու մասին Իրաքի իշխանությունները հայտարարել էին դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին, երբ բանակին հաջողվել էր ազատագրել մեկ այլ խոշոր քաղաք՝ Ռամադին: Այն ժամանակ երկրի վարչապետ Հայդար Աբադին հայտարարել էր, որ 2016 թ. երկրի տարածքում այդ խմբավորումը լիովին պարտության կմատնվի: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Հնարավոր է կարճատև անձրև’
Հաջորդ հոդվածը‘Նոր Զելանդիան չի փոխի իր դրոշը’