Իրաքում հրդեհ է բռնկվել հիվանդանոցում

501

Իրաքի հարավում, Նասիրիա քաղաքի կորոնավիրուսային հիվանդների հիվանդանոցում բռնկված հրդեհից զոհվել է առնվազն 54 մարդ։

Նախնական տվյալներով՝ հրդեհն սկսվել է թթվածնի բալոնի պայթյունից հետո։

Հրշեջներին հաջողվել է մեկուսացնել կրակը, սակայն հիվանդներից ոմանք իրենց հիվանդասենյակներում հայտնվել են շրջափակման մեջ։

Ապրիլին Բաղդադում նույնպես թթվածնային բալոնի պայթյունն էր հրդեհի պատճառ դարձել, որի ժամանակ զոհվել էր 82 հոգի։

Հրդեհից հետո առողջապահության նախարարը հրաժարական է տվել։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԱֆղանստան․ Թալիբները փորձում են գրավել երեք նահանգների մայրաքաղաքները
Հաջորդ հոդվածըՀակակառավարական ցույցերի ընթացքում հարյուրավոր մարդիկ են ձերբակալվել