‘Հայաստանի բուհերի կողմից ՏՏ-ոլորտի որակյալ մասնագետների առաջարկը չի բավարարոմ շուկայի պահանջարկը’

1086

Հայաստանի բուհերի կողմից ՏՏ-ոլորտի որակյալ մասնագետների առաջարկը չի բավարարոմ շուկայի պահանջարկը, ինչն արգելակում է այդ ոլորտների զարգացմանը հանրապետոթյունում: Նման եզրակացության են հանգել Համաշխարհային բանկի մասնագետները, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ունակությունների հետազոտման արդյունքում:

ՀԲ հետազոտության շնորհանդեսը ներկայացվել է հունիսի 20-ին, EV Сonsulting ընկերության նորդրումային խորհրդատվության ղեկավար Սոնա Գրիգորյանի կողմից: Հետազոտության մեջ ասվում է, որ պահանջարկը տեղեկատվական տեխնոլոգիաների շուկայում կրում է գլոբալ բնույթ, իսկ Հայաստանում այն լրացուցիչ սահմանափակված է շուկայի փոքր ծավալների, ինչպես նաև որակյալ մասնագետների պակասի պատճառով:

Տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտներն ամենաարագ զարգացողներն են Հայաստանում: 2006 թվականից դրանք միջին հաշվով տարեկան աճում են 22%-ով: 2013-ին արտադրվել է ՏՏ ոլորտի 294 մլն դոլարի պրոդուկտ: Ձեռնարկությունների քանակը հասել է 380-ի, իսկ աշխատողների թիվը`8 հազարի: Ձեռնարկությունների 13% աշխատում է բարձր տեխնոլոգիաների, իսկ մնացածը` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Այդ ոլորտները հիմնականում աճում են միջազգային կազմակերպությունների մասնաճյուղերի պատվերների, ինչպես նաև համեմատաբար էժան, բայց բավականին որակյալ մասնագետների հաշվին, չնայած, որ մրցակցային առավելությունները նվազում են աշխատավարձի պարտադրված աճի հաշվին:

ՀԲ մասնագետները նշում են, որ տնտեսության կատարելագործումը բացահայտում է որակյալ մասնագետների աճող պահանջարկը և բուհերն ի վիճակի չեն բավարարել այն: Ներկայումս շրջանավարտների թիվը համապատասխանում է շուկայի քանակական պահանջներին, բայց, իրականում շրջանավարտների միայն 45%-ն է զբաղված բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Այդ կապակցությամբ էլ շուկայում իրական պահանջարկը լինում է ավելի բարձր, քանի տարեկան 2 հազար շրջանավարտներն են, ինչպես նաև պրոբլեմներ են առաջանում նաև նրանց վերապատրաստման առումով, քանի որ դասախոսական կազմի մասնագիտական ստանդարտները ցածր են ցանկացածից, իսկ վերապատրաստման հնարավորությունները բացակայում են:

Նշված պրոբլեմները լուծելու համար ՀԲ առաջարկում է համալսարանական կրթությունը մոտեցնել պրակտիկային և ստեղծել ուսումնական ծրագրերի ձևավորման խորհուրդներ, որոնց կազմում կլինեն արդյունաբերական ձեռնարկությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ: Առաջարկվում է բարձրացնել պետպատվերների քվոտաները բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժանմունքներում`բյուջետային լրացուցիչ հատկացումների հաշվին: Առաջարկվում է նաև ամրապնդել կապը համալսարանական և մասնավոր հատվածի միջև` կրթական պրակտիկ ծրագրերի միջոցով, ինչպես նաև նորացնել համալսարանական դասախոսական կազմը, համալրելով այն երիտասարդ կադրերով, ինչպես նաև դիվերսիֆիկացնելով համալսարանի ֆինանսավորումը:

Նախորդ հոդվածը‘Իրաք. ԻԼԻՊ-ի առաջխաղացումը դեպի Բաղդադ՝ չի հաջողվում կասեցնել’
Հաջորդ հոդվածը‘Օբաման և Օլանդը Մոսկվային սպառնում են «նոր պատժամիջոցներով»’