‘Իրաք. Մալիկին մտադիր չէ ձևավորել ազգային միասնության կառավարություն’

767

Իրաքի վարչապետ Նուրի Մալիկին մերժել է նորանոր տարածքներ գրավող սուննի գրոհայիններին հակազդելու նապատակով ազգային միասնության կառավարություն ձևավորելու կոչերը :

Այդ առաջարկները հակասում են սահմանադրությանը, և այդպիսով վերջ կդրվի ժողովրդավարության նվաճումներին, ասել է Մալիկին:

Նախօրեին ԱՄՆ-ը դիմել էր Մալիկիին և փորձում էր նրան համոզել,  թե Իրաքին անհրաժեշտ է այնպիսի կառավարություն, որը կներկայացնի երկրի բոլոր կրոնական և էթնիկ խմբերին:

Մինչ այդ, կառավարական զորքերին չի հաջողվում իսլամիստ գրոհայիններից ետ խլել նրանց գրաված տարածքները:

Իրաքի զինվորականներին օգնելու նպատակով ավելի քան հարյուր ամերիկացի ռազմական խորհրդականներ են ժամանել Իրաք, և առաջիկայում նրանք կանցնեն իրենց աշխատանքին:

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ քննարկել է Իրաքի ճգնաժամը և դրանից դուրս գալու հնարավոր ուղիները: Ավելի վաղ BBC-ին տված հարցազրույցում Քերին ընդգծել է հակամարտության խաղաղ կարգավորման կարևորությունը, սակայն չի բացառել ռազմական գործողությունների հնարավորությունը:

Նախորդ հոդվածը‘Պորտուգալիա- Գանա. «Սելեսաո»-ի և «Չորս աստղերի» պայքարը’
Հաջորդ հոդվածը‘«Դ!եմ եմ» նախաձեռնության անդամ. «Կառավարությունը չի հասկանում, թե ինչ է անարխիան»’