Լավրով․ «Վերադառնում է ռազմական դիմակայության մղձավանջային սցենարը»

504

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ստոքհոլմում հանդիպել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ՝ փորձելով լիցքաթափել Ուկրաինայի սահմանների մոտ ռուսաստանյան զորքերի կուտակումների հետևանքով առաջացած լարվածությունը։

 ՆԱՏՕ-ն և Արևմուտքի հետախուզությունները նախազգուշացնում են Ուկրաինա ռուսաստանյան ներխուժման սպառնալիքի մասին։ Ռուսաստանի իշխանությունները հայտարարում են, որ թույլ չեն տա ՆԱՏՕ-ի ընդարձակումը դեպի արևելք, և Կիևին մեղադրում են Դոնբասում հակամարտությունը ուժով լուծելու մտադրության համար։

Բլինքենը Լավրովին զգուշացրել է, որ Ռուսաստանին լուրջ պատժամիջոցներ են սպասվում Ուկրաինայի հետ հակամարտության սրման դեպքում։ Արևմուտքում մտավախություն ունեն, որ Ռուսաստանը կարող է ռազմական գործողություն սկսել՝ իր քաղաքացիներին պաշտպանելու պատրվակով Դոնբասում, որտեղ վերջին տարիներին կես միլիոն բնակիչներ ռուսաստանյան անձնագիր են ստացել։

«Վերադառնում է ռազմական դիմակայության մղձավանջային սցենարը»,- հայտարարել է Լավրովը՝ ընդգծելով, որ Ռուսաստանը հակամարտություններ չի ցանկանում։ Ռուսաստանի իշխանությունները ձգտում են Արևմուտքից երաշխիքներ ստանալ, որ կբացառեն ՆԱՏՕ-ի հետագա ծավալումը դեպի արևելք։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԵվրոպայում քննարկում են պարտադիր պատվաստման հարցը
Հաջորդ հոդվածըՀայտնի դարձան Դևիսի գավաթի կիսաեզրափակիչի զույգերը