‘Լավրով. Ռուսաստանը ՄԱԿ-ին Ուկրաինայի վերաբերյալ բանաձևի նախագիծ կներկայացնի ‘

913

Երկուշաբթի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանի ներկայացրած բանաձևի նախագծով պահանջվում է անհապաղ դադարեցնել բռնություններն Ուկրաինայում և ստեղծել հումանիտար միջանցքներ, հաղորդել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ  Լավրովը Մոսկվայում կայացած մամլո ասուլիսում:

«Այդ բանաձևի նախագծում պահանջ է դրվում անհապաղ ստեղծել հումանիտար միջանցքներ, որոնցով խաղաղ բնակիչները կարող են, ցանկության դեպքում, դուրս գալ ռազմական գործողությունների գոտուց»,- հայտարարել է Լավրովը:

ԱԳՆ ղեկավարը նաև զարմանք է հայտնել այն կապակցությամբ, որ արևմտյան լրատվամիջոցները լռության են մատնում Ուկրաինայի իրական վիճակը և ցուցադրում են «այլ պատկերներ»: «Այսօր ես, օրինակ, զարմանքով դիտեցի «Եվրոնյուսի» մի քանի թողարկումներ, որոնցում Ուկրաինայի մասին ընդհանրապես  բառ անգամ չասվեց»,- նշել է Լավրովը: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Հայաստանի արտաքին առևտրի շրջանառության բացասական հաշվեկշիռը 2014 թվականի հունվար-ապրիլին կազմել է 879,8 մլն դոլար’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանական գերությունից վերադարձած Արսեն Խոջոյանը համալիր հետազոտության է ենթարկվել’