‘Լեհաստանը ներողություն է խնդրում Լիտվայից` ստադիոնում հայտնված վիրավորական պաստառի համար ‘

946

Լեհաստանում ներողությւոն են խնդրում օրերս Պոզնանում տեղի ունեցած խաղի ժամանակ լիտվացիներին վիրավորող ցուցապաստառի համար: Համապատասխան հայտարարություններով են հանդես եկել Լեհաստանի ԱԳՆ-ը եւ Ֆուտբոլի ֆեդերացիան:

Տեղի «Լեհ» եւ լիտվական Վիլնյուսի «Ժալգիրիս» ակումբների միջեւ օգոստոսի 8-ին տեղի ունեցած հանդդիպման ժամանակ տրիբունաներում հայտնվել է Litewski chamie, klęknij przed polskim panem (Լիտվացի քամ, կռացիր լեհական պանի առաջ) բովանդակությամբ մի պաստառ: Ավելի վաղ, այս թիմերի` Վիլնյուսում տեղի ունեցած հանդիպման ժամանակ լեհ երկրպագուները վանկարկում էին «Մենք տանն ենք» եւ «Վիլնյուսը լեհական է»:

Ֆուտբոլային խուլիգանների այս վարքագիծը քննության կառնվի ՈՒԵՖԱ-ում: 

Նախորդ հոդվածը‘iLur Բլոգ. Աղքատության ուրվականը’
Հաջորդ հոդվածը‘Մերձմոսկովյան քաղաքում ապօրինի ներգաղթյալնեը դաժան ծեծի են ենթարկել տեղացիների’