Լրտեսության մեղադրանքով քաղաքացիներ են ձերբակալվել

398

Լեհաստանի հատուկ ծառայությունները Բելոստոկում ձերբակալել են մի ռուսաստանցու և մի բելառուսցու՝ լրտեսության մեղադրանքով, հայտնել է լեհական հատուկ ծառայությունների աշխատանքը համակարգող նախարարի մամուլի քարտուղարը։

«Ռազմական հակահետախուզության ծառայության հավաքած նյութերից պարզ է դառնում, որ ռուսաստանցին և բելառուսցին, Լեհաստանում գործելով ի շահ ռուսաստանյան հետախուզության, գործողություններ են վարել Լեհաստանի զինված ուժերի գործունեության հետախուզման, այդ թվում` լեհ-բելառուսական սահմանամերձ գոտում զորքերի առկայության վերաբերյալ»,- հայտարարել է նա։

Լեհական հեռուստատեսության տեղեկատվության համաձայն՝ երկու մեղադրյալները վաղուց են ապրում Լեհաստանում։ Նրանք տեղեկություններ են հավաքել զորամասերի և նրանց տեղակայման, հագեցվածության, կադրային կազմի, ինչպես նաև դաշնակիցների ստորաբաժանումների վերաբերյալ։

Ձերբակալվածներին սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԿորոնավիրուսի դեմ չպատվաստված թենիսիստները կմասնակցեն Ուիմբլդոնի մրցաշարին
Հաջորդ հոդվածըԱվստրալիան Ուկրաինա կուղարկի 19 մլն դոլարի ծանր սպառազենք