Լեհաստանում ՌԴ դեսպանատունը երկրի ԱԳՆ-ին բողոքի նոտա է հանձնել

299

Լեհաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը բողոքի նոտա է հղել երկրի ԱԳՆ-ին՝ Վարշավայում ռուսական դպրոցի շենքը գրավելու կապակցությամբ։

Այդ մասին ТАСС-ին հաղորդել են Ռուսաստանի դիվանագիտական առաքելությունում։

Շաբաթ առավոտյան լեհական իշխանությունները սկսել են Վարշավայում ՌԴ դեսպանատանն առընթեր դպրոցի շենքն ուժային մեթոդներով գրավելու գործընթացը։ Նրանք մինչև Մոսկվայի ժամանակով ժամը 19։00 ժամանակ են տվել աշխատակիցներին՝ շենքը լքելու, և ևս մեկ շաբաթ՝ սարքավորումները դուրս բերելու համար։

Լեհաստանում ՌԴ դեսպանատունը լեհական իշխանությունների գործողություններն անօրինական է համարում։ ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն այդ գործողությունները համարում է 1961 թ․ դիվանագիտական հարաբերությունների վերաբերյալ Վիեննայի կոնվենցիայի խախտում և հերթական ոտնձգությունը Լեհաստանում ռուսաստանյան դիվանագիտական ունեցվածքի նկատմամբ։ Մոսկվայում խոստացել են, որ Վարշավայի գործողությունները չեն մնա առանց կոշտ արձագանքի և Լեհաստանի համար հետևանքների։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԷրդողան․ Թուրքական հետախուզությունը Սիրիայում ոչնչացրել է ԻՊ-ի առաջնորդին
Հաջորդ հոդվածըԻրանցի երկու դերասանուհու դեմ գործ է հարուցվել հիջաբ չկրելու համար