Լեհ սահմանապահները հաղորդել են Բելառուսի հետ սահմանին միգրանտների հարձակման մասին

255

Լեհաստանի սահմանապահ ծառայությունը երեքշաբթի հայտարարել է, որ երկուշաբթի օրը անօրինական միգրանտները լեհ-բելառուսական սահմանը հատելու փորձ կատարելիս հարձակվել են լեհ պարեկների վրա, Twitter-ում տեղեկացնում է գերատեսչության պաշտոնական էջը։

«Մարտի 27-ին Դուբիցայում սահմանապահների վերահսկողության հատվածում լեհ պարեկները  բելառուսական կողմից մի խումբ տղամարդկանց գրոհին են ենթարկվել։ Օտարերկրացիները դժգոհել են, որ լեհական սահմանը պաշտպանվում է, և քարեր ու ճյուղեր են շպրտել։ Բելառուսից Լեհաստան անցնելու փորձ է կատարել 89 մարդ։ Նրանցից 12-ը մոտեցել են արգելապատնեշին, ապա նահանջել են դեպի Բելառուսի խորքը։ Մյուսները ձերբակալվել են»,- տեղեկացրել են սահմանապահ ծառայությունում։

Սիրիայի ինը քաղաքացիներ անօրինական կերպով Լեհաստան են անցել Իստոչանկա գետով։ Բելովեժյան թավուտի մոտ սահմանապահները ձերբակալել են Սիրիայի ևս 22 քաղաքացիների։

Վերջին ամիսներին անօրինական ներգաղթյալների թիվը, որոնք փորձել են հատել Լեհաստանի սահմանը, կազմել է օրական մի քանի տասնյակից ոչ ավելի։ Ամբողջ 2022 թ․ արձանագրվել է նման 15,7 հազար փորձ։ Դրանց մեծ մասը լեհ սահմանապահները կանխել են։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՄեքսիկայի միգրացիոն կենտրոնում բռնկված հրդեհից զոհվել է 39 մարդ
Հաջորդ հոդվածըՄայամի․ Կարեն Խաչանովի երկրորդ հաղթանակը