‘Լիոնել Մեսի. Մի պարտության պատճառով չպետք է խելագարվենք’

1224

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին ամփոփել է թիմի մրցելույթները անցնող մրցաշրջանում

«Հնարավոր չէ մշտապես հաղթել: Մենք նույն ոճով խաղում ենք արդեն մի քանի տարի, այնպես որ մրցակիցներն ու նրանց մարզիչներրը հասցրել են մեզ ուսումնասիրել:

Բայց այն պատճառով, ինչ տեղի ունեցավ այս տարի (Չեմպիոնների լիգայում «Բավարիայից» կրած պարտությունը), մենք չպետք է խելագարվենք:Մենք չպետք է փոխենք «Բարսելոնայի» խաղաոճը, որովհետեւ այն միշտ եղել եւ կա նրա այցեքարտը: Մենք պետք է սառնասիրտ լինենք եւ մտածենք հաջորդ մրցաշրջանի մասին»,- Մեսիի խոսքն է մեջբերում Sport.es-ը:

Նախորդ հոդվածը‘Հեղինե Բիշարյան. Սա տնտեսական խնդիր է, որն իր բացասական ազդեցությունը կունենա յուրաքանչյուր ընտանիքի բյուջեի վրա’
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Ուրիխանյան. Գազի սակագնի բարձրացումը հերթական ահռելի, ուժգին հարվածն է լինելու սոցիալական ոլորտին’