‘Լիսկան այս անգամ էլ դպրոցի տնօրենին է ծեծե՞լ. «Ժողովուրդ»’

2292

Երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրություն է ահազանգել մի քաղաքացի և հայտնել, որ օրերս Սյունիքի մարզի Կապան քաղաքի թիվ երկրորդ դպրոցի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը մարզպետի աշխատասենյակում ծեծի է ենթարկվել, քանի որ Սուրիկ Խաչատրյանի հասցեին վատ է արտահայտվել: Ականատեսները տեսել են, թե ինչպես է դպրոցի տնօրենը ձեռքը բռնած, կաղալով դուրս եկել մարզպետի աշխատասենյակից:

 Սակայն Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը («Լիսկա») «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ իր անվան հետ կապված այդ լուրերը շրջանառության մեջ դնող մարդիկ այդպիսով ցանկանում են իրենց գովազդել: «Չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը, ընդհանրապես տեղյակ չեմ, բայց որոշ մարդիկ ռեկլամի կարիք ունեն և փորձում են իմ անունը կապել իրենց հետ, որ ռեկլամ անեն»,–ասել է Սուրիկ Խաչատրյանը:

Իր հերթին, դպրոցի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը ասել է, թե առողջական խնդիրներ ունի և այդ պատճառով է ձեռքը բռնած մարզպետի աշխատասենյակից դուրս եկել: «Ես մարզպետի հետ ջերմ հարաբերությունների մեջ եմ, ինչու պետք է մարզպետի մասին վատը խոսեմ, որ ինձ ծեծեն», — ասել է Հարությունյանը՝ միաժամանակ հաստատելով, որ այդ օրն եղել է Սուրիկ Խաչատրյանի աշխատասենյակում:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նախորդ հոդվածը‘Ըստ ՀՀԿ-ականի՝ Երանոսյան Լյովան դրսի ուժ է. «ՉԻ»’
Հաջորդ հոդվածը‘Բողոքի երթ՝ ընդդեմ պետական ահաբեկչության’