«Լիվերպուլը» ցանկանում է ձեռք բերել «Ռոմայի» կիսապաշտպանին

469

Անգլիական «Լիվերպուլը» հետաքրքրված է իտալական «Ռոմայի» 22-ամյա կիսապաշտպան Նիկոլո Ձանյոլոյի ծառայություններով, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։ Եթե իտալացի ֆուտբոլիստը չերկարաձգի պայմանագիրը, «Ռոման» նրան կվաճառի 65-70 միլիոն եվրո առաջարկի դեպքում։ Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստի պայմանագիրը հռոմեական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։

Իտալիայի ընթացիկ առաջնությունում Նիկոլո Ձանյոլոն մասնակցել է 24 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 33 միլիոն եվրո։

Նախորդ հոդվածըՅուրգեն Կլոպ․ Ազգերի լիգայի գաղափարն ամենածիծաղաշարժն է
Հաջորդ հոդվածըԲելառուսի Մ-21 հավաքականը տնային հանդիպումները կանցկացնի Երևանում