‘Լուիշ Ֆիգուն ստացել է վեց ազգային ֆեդերացիաների աջակցությունը’

817

Պորտուգալացի Լուիշ Ֆիգուն պաշտոնապես առաջադրվել է ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում: Նրա թեկնածության հայտը պաշտոնապես ընդունվել է: Մինչև հունվարի 29-ը բոլոր առաջադրվողները պետք է հասցնեին ստանալ առնվազն վեց ազգային ֆեդերացիաների պաշտոնական աջակցությունը: ՖԻՖԱ-ի ընտրական հանձնաժողովը տասը օրվա ընթացքում կուսումնասիրի հայտերը եւ կհաստատի թեկնածուներին:

«Ես ուրախ եմ հաստատել, որ ինձ աջակցող վեց ֆեդերացիաները ժամանակին ուղարկել են համապատասխան հաղորդագրությունները ՖԻՖԱ»,- թվիթերում գրել է Պորտուգալիայի հավաքականի նախկին խաղացողը:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դավիդ Ժինոլան չի ստացել ֆեդերացիաների աջակցությունը և չի կարողանա առաջադրվել: Ֆիգուից բացի, ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համար կպայքարեն նաեւ 1998 թվականից կազմակերպությունը գլխավորող Զեպ Բլատերը, ՖԻՖԱ-ի փոխնախագահ, Հորդանանի արքայազն Ալի բին Ալ Հուսեյնը, ՖԻՖԱ-ի նախկին գլխավոր քարտուղար Ժերոմ Շամպանը և Հոլանդիայի ֆուտբոլային միության նախագահ Միխայել վան Պրաագը:

Նախորդ հոդվածը‘ Ռաուլ. «Ֆիգուն հարուստ անցյալ ունեցող ֆուտբոլիստ է: Նա կարող է օգուտ բերել ֆուտբոլին և նրա առաջադրումը լավ նորություն է»’
Հաջորդ հոդվածը‘«Մարականա» մարզադաշտի տնօրինությունը ֆուտբոլից հրաժարվել է հանուն վճարովի համերգների’