‘Լուիս Սուարես. «Պետք է խելացի լինեմ ու խուսափեմ ռիսկային բաներից, որոնց պատճառով կարող եմ քննադատության ենթարկվել»’

850

 

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը հայտարարել է, որ նախկինի նման շարունակում է աշխատել դաշտում իր կատաղությունը զսպելու ուղղությամբ։

«Ես դեռ աշխատում եմ, որ կարողանամ վերահսկել կատաղությունս խաղադաշտում։ Հասկանում ու գիտակցում եմ նախկինում թույլ տված արարքներիս ծավալները, մանավանդ, որ հիմա ինձ հետևում են մի քանի անգամ ավելի ուշադիր, քան նախկինում էր։ 

Պետք է խելացի լինեմ ու խուսափեմ ռիսկային բաներից, որոնց պատճառով կարող եմ քննադատության ենթարկվել։

Բուժումս գերազանց է ընթանում։ Ջանում եմ խուսափել կոնֆլիկտներից, լարված իրավիճակներից։ Մրցակիցների հետ շփվում եմ դաշտում, բայց որևէ կեղտոտ հնարք չեմ կիրառում։ Ընդ որում, իմ բնորոշ գծերից է յուրաքանչյուր գնդակի համար պայքարելը, և այն դեռ կա, դրա շնորհիվ էլ այստեղ եմ»,-Սուարեսի խոսքերն է փոխանցում El Mundo Deportivo-ն։

Նախորդ հոդվածը‘Այսօր ԼՂՀ Սահմանադրության օրն է ‘
Հաջորդ հոդվածը‘Բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, որոշ ճանապարհահատվածներում խիտ մառախուղ է’