Լուիս Ֆելիպե Սկոլարին ավարտեց կարիերան

202

Բրազիլիայի եւ Պորտուգալիայի հավաքականների նախկին գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին հայտարարեց պրոֆեսիոնալ մարզչական կարիերան ավարտելու մասին, հաղորդում է Globo Esporte-ն։ 2022թ․ մայիսին 74-ամյա բրազիլացի մասնագետը գլխավորել էր բրազիլական «Աթլետիկո Պարանաենսեն»։

«Ես հեռանում եմ գլխավոր մարզիչի պաշտոնից։ Ակումբի նոր մարզիչը կլինի Պաուլո Տուրան, իսկ ես կդառնամ «Աթլետիկո Պարանաենսեի» տեխնիկական տնօրենը։  Սա իմ կյանքն էր։ Կարծում եմ՝ արժանապատիվ ավարտում եմ այս գլուխը։ Ես բազմաթիվ հույզեր եմ ապրել ֆուտբոլում»,- ասել է Սկոլարին։

Մարզչական կարիերայի ընթացքում Սկոլարին գլխավորել է նաեւ «Չելսին», «Պալմեյրասը», «Գրեմիոն», այլ ակումբներ։

Նրա ղեկավարությամբ Բրազիլիայի հավաքականը 2002 թվականին նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը։

Նախորդ հոդվածըՍի Ձինպինը և Մակրոնը Բալիում հանդես են եկել Ուկրաինայում կրակի դադարեցման օգտին
Հաջորդ հոդվածըԲենզեման նշել է ԱԱ-2022-ի ֆավորիտներին