‘Լուի վան Գալն ակնարկել է, որ Իբրահիմովիչը «Ման. Յունայթեդի» համար ծեր ֆուտբոլիստ է’

1441

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը, պատասխանելով «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչի՝ անգլիական ակումբ տեղափոխության մասին հարցին, ակնարկել է, որ շվեդ ֆուտբոլիստը ծեր է:

-Երբ ես սկսեցի մարզել «Մանչեսթեր Յունայթեդը», մենք 33 տարեկանից բարձր 6-7 ֆուտբոլիստ ունեինք: Այժմ մենք երիտասարդ թիմ ունենք, բայց կազմն ավելի ուժեղ դարձնելու անհրաժեշտություն կա: Մեզ անհրաժեշտ են ստեղծագործ և արագ ֆուտբոլիստներ:

Իբրահիմովիչն արդեն 34 տարեկան է, իսկ ես արդեն նշեցի, թե ինչ տարիքի ֆուտբոլիստներ են հեռացել մեր թիմից: Ամեն դեպքում, երբեք պետք չէ ամեն ինչ բացառել: Այս թեմայով ավելին չեմ կարող ասել,-Լուի վան Գալի խոսքը մեջբերել է «Viasat Fotboll»-ը:

Նախորդ հոդվածը‘Նանի. «Լուի վան Գալն այնպես էր բղավում մեզ վրա, ասես մենք երեխաներ էինք»’
Հաջորդ հոդվածը‘Զիդան. «Գիտակցում ենք, որ շատ անելիք ունենք»’