Լուկաշենկոն «ոչ մի պատերազմիկ» չի ուզում

476

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ո՛չ ինքը, ո՛չ էլ հանրապետության զորավարներից որևէ մեկը, պատերազմ չի ցանկանում։

«Ես ուզում եմ, որ դուք ինձ հասկանաք ոչ միայն որպես նախագահի, այլև որպես մարդու, որը պատասխանատու է զինված ուժերի համար։ Ոչ մի պատերազմիկ ո՛չ ես, ո՛չ էլ մեր գեներալներից ու զորավարներից որևէ մեկը չէր ուզի»,- Լուկաշենկոյի խոսքն է մեջբերել նրա մամուլի ծառայությունը։

Նախագահն ընդգծել է, թե դա չի նշանակում, որ հարկավոր է անգործության մատնվել, մանավանդ՝ երբ աչքի առաջ է «Հայրենական մեծ պատերազմի» սանձազերծման օրինակը։

«Մենք հանգստացրել էինք ինքներս մեզ, ամեն ինչ լավ էր։ Հիմա մենք ասում ենք, որ ուզում էինք ժամանակ ձգել, հետաձգել, նախապատրաստվել պատերազմին։ Մենք երևի միշտ էլ ինչ-որ բանի պատրաստ չենք։ Մինչդեռ պետք է զգոն լինել։ Ես ելնում եմ նրանից, որ նման սխալներ մենք այլևս չպետք է թույլ տանք։ Եվ որպեսզի մեզ հասկանան կամ նույնիսկ՝ վախենան, մենք պետք է դա ցուցադրենք»,-հավելել է Լուկաշենկոն։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըAusOpen. Ռաֆայել Նադալը հաղթեց 5 սեթում
Հաջորդ հոդվածըՃապոնիան իր քաղաքացիներին կոչ է անում անհապաղ հեռանալ Ուկրաինայից