Ճապոնիան իր քաղաքացիներին կոչ է անում անհապաղ հեռանալ Ուկրաինայից

507

Ճապոնիայի կառավարությունը երկրի քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Ուկրաինայի տարածքը։

Այդ մասին երեքշաբթի Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ճապոնիայի կառավարության մամուլի խոսնակ Հիրոկաձու Մացունոն։

«Մենք Ուկրաինայում գտնվող մեր հայրենակիցներին կոչ ենք անում շտապ լքել դրա տարածքը։ Ինչ վերաբերում է Ճապոնիայի դեսպանատանը, ապա մենք անհրաժեշտ միջոցները ձեռք կառնենք՝ ելնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակից և մեր քաղաքացիների պաշտպանության նկատառումներով»,- շեշտել է Մացունոն։

Հունվարի 24-ին Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը Ուկրաինային վտանգավորության երրորդ մակարդակ է հատկացրել՝ չորսբալանոց սանդղակով, ինչը հավասարազոր է այդ երկիր չայցելելու կոչի։ Չորրորդ մակարդակը ենթադրում է տարհանման անհրաժեշտություն։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԼուկաշենկոն «ոչ մի պատերազմիկ» չի ուզում
Հաջորդ հոդվածըԼուկաշենկո․ Արևմուտքին զայրացնում են Բելառուսի հաջողությունները