‘Լուկաշենկոն Օբամային հիշեցրել է «ստրկական անցյալը»’

1006

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ղազախստանյան 24KZ հեռուստատեսությանը տված հարցազրույցում ԱՄՆ-ի իշխանություններին նախազգուշացրել է ռազմական հարված չհասցնել Սիրիային՝ հայտարարելով, որ դա կարող է «աղետալի» հետևանքներ ունենալ ողջ տարածաշրջանի համար: Բելառուս առաջնորդի կարծիքով՝ Միացյալ Նահանգների ղեկավարությունը «ինչ-որ բացառիկ լինելու իրավունք է յուրացրել և դրանով հիմնավորում է այլ պետությունների ռմբակոծությունները»: «Կարծում եմ՝ դա, մեղմ ասած, հակաարդյունավետ է, դա շատ վատ է,- շարունակել է Լուկաշենկոն,- և առհասարակ՝ Օբաման ինձ ապշեցնում է: Դեռ վերջերս Ամերիկայում սևամորթները ստրուկներ էին, իսկ այսօր ինչ-որ բացառիկության մասին են խոսում: Երբեք չէի մտածի, որ այդ աղքատ շերտերից սերած մարդը կարող է առհասարակ նման հռետորաբանությամբ հանդես գալ աշխարհում: Դա անթույլատրելի է, դա չափազանց վտանգավոր է», փոխանցել է lenta. ru-ն:

Նախորդ հոդվածը’17 երկրներ համաձայնել են ընդունել սիրիացի փախստականներին’
Հաջորդ հոդվածը‘Վլադիմիր Կարապետյան. Երիտհանրապետականներն ու Մաքսային Միությունը’