‘Լուկաշենկո. Հայաստանը կարող է փաստաթուղթ ստորագրել ՄՄ մտնելու մտադրության վերաբերյալ’

889

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի բացառում, որ Եվրասիական տնտեսական միության՝ առաջիկայում Մինսկում կայանալիք գագաթնաժողովում Հայաստանը փաստաթուղթ կստորագրի Մաքսային միությանը միանալու մտադրության վերաբերյալ: «Մաքսային միություն մտնել նա չի կարող՝ ո՛չ վաղը, ո՛չ վաղը չէ մյուս օրը, ո՛չ այս տարի և, հնարավոր է՝ ո՛չ էլ եկող տարի»,- երեկ Մինսկում ԱՊՀ երկրների ԶԼՄ ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ասել է Լուկաշենկոն: «Մինսկում առաջիկա գագաթնաժողովում այդ թեման կարող է բարձրացվել, և ես չեմ բացառում, որ Մաքսային միությանը միանալու ՝ Հայաստանի մտադրության վերաբերյալ ինչ-որ փաստաթուղթ մենք կստորագրենք»,- հայտնել է Բելառուսի առաջնորդը: Նա նշել է, որ Հայաստանը Մաքսային միություն կընդունվի այն ժամանակ, երբ կկատարի բոլոր գործողությունները և կընդունի նորմատիվ փաստաթղթերը: «Հայաստանը պետք է անցնի միավորվելու ճանապարհը՝ ժամանակի որոշակի մի հատված»,- ասել է Լուկաշենկոն և հավելել, որ Հայաստանը հիմա «իրեն և մեզ կարող է ցույց տալ շարժման ուղղությունը»՝ դեպի Եվրամիություն կամ դեպի Մաքսային միություն: «Այսօրվա դրությամբ  Հայաստանի կողմից ինչ-որ կես քայլի մասին է խոսքը՝ մի նպատակով՝ որ մեզ հետ լինի»,- ասել է Լուկաշենկոն, փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ֆրանսիայի հայոց եկեղեցական համայնքը Նորվան սրբազանին եւ Գարեգին Բ-ին հրավիրում է երկխոսության ‘
Հաջորդ հոդվածը‘Բրունեյի սուլթանը օրինականացրել է քարկոծումը և ձեռքերի անդամահատումը’