‘Ֆրանսիայի հայոց եկեղեցական համայնքը Նորվան սրբազանին եւ Գարեգին Բ-ին հրավիրում է երկխոսության ‘

956

Հոկտեմբերի 19-ին Մարսելի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ծխական եկեղեցում տեղի է ունեցել Ֆրանսիայում Հայ Առաքելական Եկեղեցու պատվիրակների միության արտահերթ հանդիպումը: Ըստ Nouvelle d’Armenie-ի, հանդիպման ընթացքում քննարկվել է թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի հրաժարականի պայմանները և հնարավոր հետևանքները՝ սկսած 2013թ.-ի նոյեմբերի 1-ից:

Միությունն իր անհամաձայնությունն ու խորը տխրությունն է հայտնել արքեպիսկոպոսի հրաժարականի առումով` նշելով, որ ի վիճակի չեն հավատալու, որ դա վերջնական որոշում է:

Ավելին, պատվիրակությունը ցավում է այն խորը հանգամանքների համար, որոնք հրաժարականի համար պատճառ հանդիսացան: Միությունը հրավիրել  է Ն.Ս.Օ.Տ.Տ. ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսին և արքեպիսկոպոս Նորվան Զաքարյանին՝ երկխոսոսության նպատակով, որն ուղղված  է հարաբերությունների հաշտեցմանը: Պարբերականը նշում է, որ Ֆրանսիայի թեմը պատրաստ է ամբողջ ուժով նպաստել այս գործընթացին:

Միությունը հույս է հայտնում, որ հավատացյալները կգնահատեն Նորվան Զաքարյանի քահանայական արժեքները, ինչպես նաև  նվիրվածությունն ի բարելավումն եկեղեցու:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը հուլիսի 1-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել կաթողիկոսին այն բանից հետո, որբ Գարեգին Բ-ն իրեն հրապարակայնորեն նկատողություն էր արել:

Ֆրանսիայի թեմի նոր առաջնորդի ընտրությունները տեղի կունենան նոյեմբեր ամսին:

Նախորդ հոդվածը‘Աջեմօղլուն բացահայտում է աղքատ երկրների գաղտնիքը. Այն քաղաքական է ‘
Հաջորդ հոդվածը‘Լուկաշենկո. Հայաստանը կարող է փաստաթուղթ ստորագրել ՄՄ մտնելու մտադրության վերաբերյալ’