‘Լևոն Արոնյանը և Էթիեն Բակրոն ոչ ոքի խաղացին’

815

Բադեն-Բադենում մեկնարկել է «GRENKE Chess Classic» շախմատային մրցաշարի 4-րդ տուրը։ Երեկ Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցել է ֆրանսիացի Էթիեն Բակրոյի դեմ։

Խաղն ավարտվել է 30-րդ քայլին, երբ մրցակիցները համաձայնել ոչ-ոքի արդյունքին:

4-րդ տուրի մնացած հանդիպումները՝ Կարուանա – Ադամս — ½  — ½, Բարամիձե – Նայդիչ —  0:1, Անանդ – Կարլսեն — 0:1: 

Չորորդ տուրից հետո Արոնյանը 1,5 միավորով 6-ից 7-րդ տեղերն է կիսում Վիշվանաթան Անանդի հետ:

Նախորդ հոդվածը‘ Պոլ Սմիթ.«Ես կարող եմ նոկաուտի ենթարկել Աբրահամին»’
Հաջորդ հոդվածը‘Հասարակածային Գվինեան տուգանվել է 100.000 եվրոյով’