‘«Լևոն Հայրապետյան. կալանված ազատություն» ֆիլմի պրեմիերան (տեսանյութ)’

906

Նախօրեին Մոսկվայում տեղի է ունեցել տնային կալանքի տակ գտնվող Լևոն Հայրապետյանի մասին պատմող «Կալանված ազատություն» վավերագրական ֆիլմի պրեմիերան: Հանդիսատեսին է ներկայացվում Հայրապետյանի կյանքն ու աշխարհայացքը, ինչպես նաև լույս է սփռվում նրա հետ կապված քրեական գործի մի շարք հանգամանքների վրա: Ֆիլմում Հայրապետյանի մասին իրենց վերաբերմունքն են արտահայտում ռուսաստանյան քաղաքական և մշակութային վերնախավի ներկայացուցիչները, այդ թվում՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մարկ Զախարովը, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ալեքսանդր Շիրվինդտը և այլոք:

Ֆիլմի տևողությունն է 45 րոպե: Նախատեսվում են դրա ցուցադրությունները մի շարք երկրներում: Այսօրվանից ժապավենն ազատ հասանելի է համացանցում: 

Նախորդ հոդվածը‘«Թեւանիկի» ոդիսականը՝ 2014-ին ‘
Հաջորդ հոդվածը‘Ջորջ Քլունիի կինը կպաշտպանի Հայաստանի շահերը ՄԻԵԴ-ում ‘