‘Խելք պետք չէ՞. Հովիկ Աբրահամյանը երկու տողն անգամ կարդում է թղթից (տեսանյութ)’

4722

Ինչպես հայտնի է Հովիկ Աբրահամյանը մեկնել էր Մոսկվա: Փետրվարի 5-ին Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում Մոսկվայում տեղի էր ունեցել Հովիկ Աբրահամյանի և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի երկկողմ հանդիպումը:

Եւ ահա համացանցում է հայտնվել Մեդվեդեւի եւ Աբրահամյանի հանդիպման պրոտոկոլային հատվածը` ընդհանուր մի քանի րոպե տեւողությամբ: Ինչպես հայտնի է, նման դեպքերում կողմերը նախապես պատրաստված մի քանի ընդհանրական ու պրոտոկոլային հայտարարություններ են անում: Բայց նույնիսկ դա կարծես դժվար առաջադրանք էր Հովիկ Աբրահամյանի համար: Բանն այն է, որ նա որոշել էր, որ պրոտոկոլային երկու խոսքը պետք է ասի ռուսերեն: Բայց քանի որ մարդը իսկի հայերեն նորմալ խոսալ չգիտե, ապա ռուսերեն այդ երկու նախադասությունը նախապես գրել է տվել թղթի վրա, (թե ինչ այբուբենով, դա էլ դեռ հայտնի չէ), եւ հանդիպման ընթացքում մի կերպ կարդում էր թղթում գրվածը:

Իհարկե, հասկանալի է, որ պաշտոնյայի համար, ով հայտարարում էր, թե քաղաքականությամբ զբաղվելու համար խելք պետք չէ ունենալ, կատարվածը էական բան  չէ: Բայց ինչպե՞ս նույնը հասկանան ՀՀ այն քաղաքացիները, ովքեր այդ երկու րոպեի ընթացքում Աբրահամյանի փոխարեն ամոթ էին ապրում:

Ու խնդիրն ամենեւին այն չէ, որ Աբրահամյանը ռուսերենին չի տիրապետում, եւ երկու նախադասություն արտաբերելու համար «շպարգալկայից» է օգտվում: Խնդիրն այն է, որ նա ի վերջո կարող էր «ֆայմել» եւ այդ երկու նախադասությունը արտաբերեր հայերեն: Չնայած, ո՞վ գիտե: Ըստ երեւույթին, Աբրահամյանը հայերենին տիրապետում է նույնքան, որքան ռուսերենին: Բայց եթե հայերեն այդ տեքստն էլ թղթով կարդար, ավելի ամոթ բան կստացվեր: Երեւի մտածել է, թե այսպես գոնե ռուսները կկարծեն, թե ինքը միայն ռուսերենին է վատ տիրապետում: 

Նախորդ հոդվածը‘Վերջին զարգացումները Արտակ Խաչատրյանի առևանգման գործով’
Հաջորդ հոդվածը‘Պատասխանատուն Սերժ Սարգսյանն է. Կարծիքներ Արտակ Խաչատրյանի դեմ կատարված բռնության մասին ‘