‘Խուճապի մեջ հայտնված հասարակությունը և չինովնիկների գործուղումների ծախսերը. «ՉԻ»’

1422

Մինչ ամանորի նախաշեմին դրամի կտրուկ արժեզրկման և սոսկալի գնաճի հետևանքով հասարակությունը հայտնվել է խուճապի մեջ, իշխանություններն ավելացնում են պաշտոնյաների գործուղումների համար բյուջեով նախատեսված ծախսերը: Կառավարության երեկվա նիստում որոշվել է 30 միլիոն դրամով ավելացնել պաշտոնյաների այս տարվա արտասահմանյան գործուղումների համար հատկացված գումարը:

 «ՉԻ»–ն գրում է, որ այս տարվա պետական բյուջեով գործուղումների համար հատկացվել է 500 միլիոն դրամ, որի զգալի մասը՝ 494.5 միլիոնն արդեն ծախսվել է: Ու հիմա, փաստորեն, պարզվել է, որ ևս 30 միլիոնի կարիք կա, ինչն ն էլ վճարվելու է մեր գրպանից: Նկատենք, որ բյուջեից լրացուցիչ գումարներ վճարելու փոխարեն իշխանությունները ճիշտ կանեին, եթե սահմանափակեին գործուղումների ծախսերը: Օրինակ՝ անհամար ճամփորդությունների մեկնելու համար գնեին ոչ թե բիզնես, այլ էկոնոմ կարգի ավիատոմս, որը շատ ավելի էժան է կամ էլ՝ որոշ նախարարներ շրջագայեին առանց թիկնապահների, այդպես ևս կարելի է գումար խնայել։

Նախորդ հոդվածը‘Յուրգեն Կլոպ. ««Բորուսիայի» երկրպագուները պարզապես ֆանտաստիկ են, անկրկնելի»’
Հաջորդ հոդվածը‘Կատարած հարվածների ցուցանիշով առաջինը Ռոնալդուն է, երկրորդը Մեսսին, իսկ երրորդը՝ Նոլիտոն’