‘Ծերացած ու կքված Ֆիդել Կաստրոն երևացել է հանրությանը’

742

Ֆիդել Կաստրոն մասնակցել է Կուբայի խորհրդարանական ընտրություններին՝ վերջին մի քանի ամիսների ընթացքում առաջին անգամ երևալով հանրությանը, տեղեկացնում է BBC-ն։

Կուբայի պետական հեռուստաընկերությունը ցույց է տվել, թե ինչպես է 86-ամյա առաջնորդն այցելել ընտրատեղամաս, որտեղ մոտ մեկ ժամ զրուցել է այլ ընտրողների և լրագրողների հետ։

BBC-ի թղթակիցը հաղորդել է, որ Ֆիդելը ծերացել ու կքվել է և խոսել հազիվ լսելի ձայնով։

Ամբոխը շրջապատել է Կաստրոյի մեքենան և ողջունել նրան ուրախ բացականչություններով։

Կուբայի ազգային ժողովի ընտրությունները, ըստ էության, ձևականություն են։ Ընդդիմադիր կուսակցությունների մասնակցությունը չի թույլատրվում, իսկ բոլոր թեկնածուներն ընտրվում են Կոմունիստական կուսակցությունից։

Խորհրդարան է անցնում ավելի քան 600 պատգամավոր։

Tert.am-ը հիշեցնում է, որ Ֆիդել Կաստրոն իշխանությունը փոխանցել էր կրտսեր եղբորը՝ Ռաուլին, ով արդեն 81 տարեկան է, և կուբացիները փորձում են գուշակել, թե ով կփոխարինի նրան։

Նախորդ հոդվածը‘«Ռեալի» ճգնաժամը «Բարսելոնայի» վրա էլ է ազդում. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը’28-ամյա երիտասարդը փորձել է ինքնասպան լինել ԱԺ տարածքում (տեսանյութ)’