’28-ամյա երիտասարդը փորձել է ինքնասպան լինել ԱԺ տարածքում (տեսանյութ)’

1156

Երեկ՝ փետրվարի 3-ին արտակարգ պատահար է տեղի ունեցել ԱԺ տարածքում: Ժամը 13.56-ին մի քաղաքացի, Բաղրամյան փողոցի հատվածից ԱԺ ճաղավանդակներից ներս անցնելով, մագլցել է ԱԺ տարածքում գտնվող ծառերից մեկի վրա` սպառնալով ինքնասպանություն գործել:

Ոստիկանությունից բացի՝ դեպքի վայր է ժամանել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատը, մեկ ավտոսանդուղք և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Փրկարարները ծառից անվնաս իջեցրել և ոստիկանության աշխատակիցներին են հանձնել  Նոր Խարբերդ գյուղի բնակիչ` 1985 թ. ծնված Արտյոմ Սարգսյանին: 

Ըստ 1in.am-ի չճշտված տեղեկությունների՝ Ա.  Սարգսյանը օրեր առաջ փորձել է ինքնասպան լինել նաև Շենգավիթի մետրոյի կայարանում, ինչը ևս կանխվել է քաղաքացիների և ոստիկանների միացյալ ջանքերով:

Նախորդ հոդվածը‘Ծերացած ու կքված Ֆիդել Կաստրոն երևացել է հանրությանը’
Հաջորդ հոդվածը‘Ամուսինները խոշտանգել են սկեսուրին և տեսանկարահանել’